Իրան

Արբանյակները գրանցել են իրանական Ֆորդոյի միջուկային օբյեկտի ավերածությունները

1 րոպեի ընթերցում

Արբանյակները գրանցել են իրանական Ֆորդոյի միջուկային օբյեկտի ավերածությունները

Իսրայելական հարվածները սահմանափակ վնաս են հասցրել Իրանի Ֆորդոյի միջուկային օբյեկտի վերգետնյա ենթակառուցվածքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով Planet Labs PBC ընկերության արբանյակային լուսանկարները։

Հրատարակության տվյալներով՝ հունիսի 11-ի և 13-ի լուսանկարները համեմատելիս, ամենայն հավանականությամբ, կարելի է տեսնել լեռան լանջին, ձեռնարկության շուրջը գտնվող հենապատի փլուզում։

Սակայն, նշում է The Times of Israel-ը, օբյեկտը գտնվում է լեռան տակ՝ մեծ խորության վրա, և ենթադրվում է, որ Իսրայելը չունի զինամթերք, որը կարող է ոչնչացնել օբյեկտը։

Հունիսի 14-ին Mehr գործակալությունը հաղորդել է, որ իրանցի մասնագետներն աննշան վնասվածք են գրանցել Ֆորդոյի ուրանի հարստացման օբյեկտին Իսրայելի հասցրած հարվածներից հետո։

Ավելի վաղ ստացվել են ԶԼՄ-ների հաղորդագրությունները, որ Նաթանզի և Սպահանի իրանական միջուկային օբյեկտները որոշակի վնասվածք են ստացել Իսրայելի ավիահարվածների ընթացքում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում