Իրան

ԻՊԲ-ն հրթիռային կայանք և զինվորականների խումբ է ոչնչացրել Իրանում

1 րոպեի ընթերցում

ԻՊԲ-ն հրթիռային կայանք և զինվորականների խումբ է ոչնչացրել Իրանում

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտարարել է, որ երկրի տարածքին Իրանի վերջին հարվածին պատասխանի ընթացքում ոչնչացվել է հրթիռային արձակման կայանք, որը գտնվել է Թեհրանից ոչ հեռու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին ԻՊԲ-ն հայտնել է իր Telegram ալիքում։

«Օպերատիվ պատասխանի շրջանակներում Իսրայելի ռազմաօդային ուժերը հայտնաբերել և ոչնչացրել են «երկիր-օդ» դասի հրթիռների արձակման զորքերը Թեհրանի հարավում գտնվող մեկնարկի կայանք նրանց հասնելուց վայրկյաններ առաջ։ Զորքերը ոչնչացվել են կայանքի հետ միասին», - ասվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրությանը կից տրվել է տեսանյութ՝ արձակման կայանքի անձնակազմի ոչնչացման կադրերով:

ԻՊԲ-ն նշում է, որ հարվածի նպատակն է գերազանցության հասնել Իրանի օդային տարածքի նկատմամբ:

Իրանը վաղ առավոտյան հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին: Հայֆայում իրանական հարվածների հետևանքով զոհվել է 8 մարդ։ Ըստ Իսրայելի առողջապահության նախարարության՝ երկրի հյուսիսային և կենտրոնական շրջանների թիրախավորման հետևանքով վիրավորվել է 287 մարդ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում