Իրան

Իրանը մահապատժի է ենթարկել «Մոսադ»-ի լրտեսին

1 րոպեի ընթերցում

Իրանը մահապատժի է ենթարկել «Մոսադ»-ի լրտեսին

Իրանն առավոտյան մահապատժի է ենթարկել Էսմայիլ Ֆեքրիին, որը մեղավոր է ճանաչվել Իսրայելի «Մոսադ» հետախուզական գործակալության հետ համագործակցության և գումարի դիմաց գաղտնի տեղեկատվություն փոխանցելու փորձի մեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tehran Times պարբերականը։

Ֆեքրին ձերբակալվել էր 2023 թ. դեկտեմբերին իրանական անվտանգության ծառայությունների իրականացրած գործողությունից հետո։ Ձերբակալման պահին, ըստ հրապարակման, Ֆեքրին ակտիվորեն հաղորդակցվում էր «Մոսադ»-ի աշխատակիցների հետ։ Նրա մոտ հայտնաբերված սարքերը ցույց են տվել, որ նա ցուցումներ է ստացել «Մոսադ»-ից՝ տեղեկատվություն հավաքել և այն փոխանցել իսրայելական հետախուզությանը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում