Իրան

Իսրայելի բանակը հայտնել է Իրանի ուղղությամբ լայնածավալ ավիահարվածների ալիքն ավարտելու մասին

1 րոպեի ընթերցում

Իսրայելի բանակը հայտնել է Իրանի ուղղությամբ լայնածավալ ավիահարվածների ալիքն ավարտելու մասին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ավարտել է Իրանի տարածքին ավիահարվածների լայնածավալ ալիքը, որի նպատակն է եղել զենքի արտադրության հզորությունների ոչնչացումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է The Times of Israel-ը։ 

Իսրայելի պաշտպանության բանակը նշել է, որ հարվածները թիրախավորել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, Պահապանների կորպուսի «Ղոդս» ուժերին և Իրանի զինված ուժերին պատկանող ենթակառուցվածքները։

«Թիրախային հարվածներ են հասցվել Իրանի տարածքում զենքի արտադրության բազմաթիվ օբյեկտների», - ասված է հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում