Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի ԱԳՆ շենքերից մեկին, Իրանը թիրախավորել է «Բեն Գուրիոն» օդանավակայանը

2 րոպեի ընթերցում

Իրանի դեմ ռազմական գործողությունների ընթացքում Իսրայելը հարվածել է այդ երկրի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։

Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սայիդ Խաթիբզադեն երկրի արտաքին գերատեսչության շենքին Իսրայելի հասցրած հարվածն անվանել է «միտումնավոր և դաժան»։

«Հարվածի հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձ, այդ թվում՝ իմ գործընկերներից մի քանիսը, որոնք տեղափոխվել են հիվանդանոց՝ բուժման։ Սա ևս մեկ բացահայտ ռազմական հանցագործություն է, որն Իսրայելի ռեժիմի կողմից Իրանի դեմ շարունակական և համակարգված ագրեսիայի մաս է կազմում», - ասել է Խաթիբզադեն։

Իր հերթին, Իրանը հրթիռակոծել է Թել Ավիվում գտնվող «Բեն Գուրիոն» օդանավակայանը։ Mehr գործակալությունը տարածել է հարվածի տեսանյութը։

The Times of Israel պարբերականն էլ հաղորդում է, որ իրանական հրթիռների հարվածներից Հայֆայում, Կիրյաթ Գաթում և Իսրայելի հարավային մի շարք շրջաններում ութ մարդ է տուժել։ 

Իսրայելի բանակը հայտնել է, որ հունիսի 13-ից ի վեր կալանել է իրանական 100-ից ավելի անօդաչու թռչող սարք, մյուսները տեղ չեն հասել կամ խոցվել են Հորդանանի կողմից։ Հունիսի 15-ին, ըստ իսրայելական ուժերի, Իրանից արձակված տասնյակ ԱԹՍ-ներ են խոցվել։

Հայերեն Русский

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս