Իրան

Իրանը Իսրայելի դեմ հրթիռակոծության նոր ալիք է սկսել

1 րոպեի ընթերցում

Իրանը Իսրայելի դեմ հրթիռակոծության նոր ալիք է սկսել

Իրանի զինված ուժերը Իսրայելի ռազմական օբյեկտների դեմ հրթիռակոծության նոր ալիք են իրականացրել: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Mehr-ը տեղեկացնում է, որ իսրայելական ԶԼՄ-ները հայտնել են, որ Իսրայելի տարբեր քաղաքներում շչակներ են միացվել Իրանից հրթիռների արձակումից հետո: Իրանական հրթիռակոծությունների նոր ալիքի ընթացքում թիրախավորվել են Իսրայելի Թել Ավիվ, Աշկելոն և Հայֆա քաղաքները: 

Նշվում է նաև, որ իսրայելական ԶԼՄ-ները նաև հայտնել են, որ իրանական հրթիռները հարվածել են Հայֆային և Տիբերիային: Իսրայելի 12-րդ ալիքը նաև հայտնել է Ալ Քուդսում (Արևելյան Երուսաղեմ) մի քանի պայթյունների մասին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում