Իրան

Իրանի ու Իսրայելի փոխադարձ հարվածների հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել և վիրավորվել

1 րոպեի ընթերցում

Իրանի ու Իսրայելի փոխադարձ հարվածների հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել և վիրավորվել

Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են 15 մարդու զոհվելու և մոտ 385 տուժածի մասին հունիսի լույս 15-ի գիշերը Իրանի բալիստիկ հրթիռների ու անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է Ynet պորտալը, չնայած Իսրայելի պաշտպանության բանակը որսացել է ավելի քան 100 հրթիռ և անօդաչու թռչող սարք, սակայն մի քանի հրթիռ, այնուամենայնիվ, հասել է թիրախին, ինչը շատ ծանր հետևանքներ է ունեցել: 

Ինչպես հայտնում է աղբյուրը,  ճշտված տվյալներով ՝ գիշերվա ընթացքում հիվանդանոցներ են տեղափոխվել հարյուրավոր տուժածներ , հիմնականում ՝ Բաթ Յամից և Ռեհովոտայից: 

Իրանական Tasnim լրատվական գործակալության տվյալներով էլ՝ հունիսի երեկոյան Թեհրանի բնակելի թաղամասերից մեկին Իսրայելի հարվածի հետևանքով մի քանի խաղաղ բնակիչ է զոհվել:

Բացի այդ՝  իրանական լրատվամիջոցները հայտնում են բարձրաստիճան զինվորականների զոհվելու մասին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում