Իրան

Իսրայելը հայտնել է Իրանի հարվածի հետևանքով 1 զոհի, 13 վիրավորի մասին

1 րոպեի ընթերցում

Իսրայելը հայտնել է Իրանի հարվածի հետևանքով 1 զոհի, 13 վիրավորի մասին

Իսրայելը հայտնում է Հայֆա քաղաքից արևելք գտնվող Թամրա բնակավայրում Իրանի բալիստիկ հրթիռի հարվածի հետևանքով 1 զոհի ու վիրավորների մասին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է The Times of Israel-ը, իրանական բալիստիկ հրթիռը Թամրայում հարվածել է երկհարկանի տանը, ինչի հետևանքով 1 կին մահացել է, ևս 13 մարդ վիրավորվել։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանը հրթիռային հարվածների նոր ալիք է սկսել Իսրայելի դեմ։ Իրանական IRNA գործակալությունը հաղորդել էր իսրայելական Հայֆա քաղաքում ուժեղ պայթյունների մասին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում