Իրան

Իրանը հրթիռային հարվածների նոր ալիք է սկսել Իսրայելի ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

Իրանը հրթիռային հարվածների նոր ալիք է սկսել Իսրայելի ուղղությամբ

Իրանը հրթիռային հարվածների նոր ալիք է սկսել Իսրայելի ուղղությամբ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է իրանական IRNA գործակալությունը։ 

Նշվում է, որ Իսրայելի Հայֆա քաղաքում ուժեղ պայթյուններ են լսվել Իրանի արձակած հիպերձայնային ու բալիստիկ հրթիռների հարվածներից հետո։ 

Իսրայելի պաշտպանության բանակը իր հերթին հայտարարել է, որ Իրանից Իսրայելի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ են արձակվել։

Նշվում է, որ Իսրայելի հակաօդային պաշտպանությունն աշխատում է սպառնալիքները չեզոքացնելու ուղղությամբ։

Քաղաքացիական բնակչությանը հրահանգվել է մնալ ռմբապաստարաններում մինչև հետագա ծանուցում։

 

 

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում