Իրան

Թեհրանը դիտարկում է Հորմուզի նեղուցը փակելու հնարավորությունը

1 րոպեի ընթերցում

Թեհրանը դիտարկում է Հորմուզի նեղուցը փակելու հնարավորությունը

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Իսմայիլ Քոուսարին հայտարարել է, որ Թեհրանն Իսրայելի հարձակումներից հետո դիտարկում է Հորմուզի նեղուցը փակելու հնարավորությունը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Rokna գործակալությունը՝ մեջբերելով իրանցի պաշտոնյայի հայտարարությունը։ 

«Այժմ քննարկվում է Հորմուզի նեղուցի փակման հարցը, և Իրանն առանց վարանելու համապատասխան որոշում կկայացնի», - ասել է Իսմայիլ Քոուսարին։ 

Նշենք, որ Հորմուզի նեղուցի հյուսիսային ափը պատկանում է Իրանին, հարավայինը՝ Արաբական Միացյալ Էմիրություններին և մի փոքր մասը՝ Օմանին։  

Հորմուզի նեղուցի անցանելիությունը մեծ նշանակություն ունի, քանի որ նրանով է անցնում հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների շուրջ 30%-ը և նավթի ու նավթամթերքի համաշխարհային արտահանման՝ շուրջ 20%-ը։ 

 

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում