Վրաստան

Վրաստանը մտահոգություն է հայտնել Իրանի ու Իսրայելի միջև էսկալացիայի կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Վրաստանը մտահոգություն է հայտնել Իրանի ու Իսրայելի միջև էսկալացիայի կապակցությամբ

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել Իրանի և Իսրայելի միջև էսկալացիայի կապակցությամբ և ընդգծել է դիվանագիտության կարևորությունը հակամարտության կարգավորման գործում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը՝ մեջբերելով Վրաստանի ԱԳ նախարարության հայտարարությունը։ 

«Մենք խորապես մտահոգված ենք Մերձավոր Արևելքում լարվածության աճով, որը սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանային անվտանգության համար: Ընդգծում ենք դիվանագիտական ​​ջանքերի կարևորությունը՝ իրավիճակի ապաէսկալացիայի և կայունության ապահովման համար»,-ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում