Իրան

Իրանը սպառնում է թիրախավորել այն երկրների բազաները, որոնք կօգնեն Իսրայելին Թեհրանի հարվածները մեղմելու հարցում

1 րոպեի ընթերցում

Իրանը սպառնում է թիրախավորել այն երկրների բազաները, որոնք կօգնեն Իսրայելին Թեհրանի հարվածները մեղմելու հարցում

Իրանը տեղեկացրել է ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային, որ պատրաստ է թիրախավորել նրանց բազաները,  եթե վերջիններս աջակցեն Իսրայելին իրանական հարվածները մեղմելու հարցում։ Թեհրանը նաև սպառնացել է այդ դեպքում ավելի լայնածավալ հարվածներ հասցնել հրեական պետությանը։   

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտում է իրանական Mehr գործակալությունը։ 

«Իրանը պաշտոնապես հայտարարել է Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային և Միացյալ Նահանգներին, որ ավելի լայնածավալ հարձակումներ կիրականացնի Իսրայելի դեմ: Ցանկացած երկիր, որը կօգնի մեղմել Իրանի հարձակումները Իսրայելի վրա, կլինի թիրախների շարքում. թիրախում կլինեն նրանց ռազմական բազաները Պարսից ծոցում, ինչպես նաև ռազմածովային նավերը Պարսից ծոցում և Կարմիր ծովում»,-գրել է գործակալությունը:  

Նշենք, որ ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին զանգահարել է Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի իր գործընկերներին, իսկ Թեհրանում Շվեյցարիայի դեսպանը, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը, կանչվել է Իրանի արտգործնախարարություն: 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում