Իրանն Իսրայելի հարձակումից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցություններն անիմաստ է անվանել

2 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության տարածքի վրա Իսրայելի հարձակումից հետո միջուկային ծրագրի շուրջ Թեհրանի ու Վաշինգտոնի միջև բանակցություններն անիմաստ են՝ ԱՄՆ-ին մեղադրելով Իսրայելի ագրեսիային աջակցելու մեջ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտում է իրանական Mehr գործակալությունը՝ փոխանցելով խոսնակ Էսմայիլ Բաղայիի խոսքերը։ 

«Մյուս կողմը (ԱՄՆ) գործել է այնպես, որ երկխոսությունը անիմաստ է դարձել։ Դուք չեք կարող պնդել, որ բանակցում եք և միևնույն ժամանակ բաժանում աշխատանքը՝ թույլ տալով Իսրայելին թիրախավորել Իրանի տարածքը», - հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ 

Նա ասել է, որ իսրայելական ռեժիմին հաջողվել է ազդել դիվանագիտական ​​գործընթացի վրա, և Իսրայելի հարձակումը չէր լինի առանց Վաշինգտոնի թույլտվության։ 

Իրանն ավելի վաղ ևս մեղադրել էր ԱՄՆ-ին Իսրայելի հարձակումներին մեղսակից լինելու մեջ։ 

ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունների վեցերորդ փուլը պետք է տեղի ունենար հունիսի 15-ին՝ Մասկատում, բայց դեռևս պարզ չէ, թե արդյոք այն կշարունակվի Իսրայելի հարվածներից հետո։  

Իրանը՝ ի պատասխան իր տարածքին Իսրայելի հարվածների, նախորդ օրը 5 հարձակում է իրականացրել Իսրայելի դեմ, այդ թվում՝ Թել Ավիվի և Երուսաղեմի վրա։ Իրանի ԻՀՊԿ հրամանատար Ահմադ Վահիդին հայտնել է 150 թիրախ խոցելու մասին։ Նշվում է, որ հարվածներ են հասցվել նաև Նևատիմ և Օվդա իսրայելական ավիաբազաներին, որտեղ տեղակայված էին F-35, F-16 և F-15 կործանիչներ, տանկերներ և տրանսպորտային ինքնաթիռներ։ 

Երկու կողմերը այժմ նույնպես շարունակում են փոխադարձ հարվածներ հասցնել միմյանց ռազմական օբյեկտներին և քաղաքներին։

Հայերեն Русский

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս