Իրանը մոտ 150 բալիստիկ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, 15 մարդ վիրավորվել է. ԶԼՄ
1 րոպեի ընթերցում

Ըստ Իսրայելի Պաշտպանության բանակի նոր գնահատականների, Իրանն Իսրայելի ուղղությամբ մոտ 150 բալիստիկ հրթիռ է արձակել երկու հերթերով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Times of Israel-ը։
Հաղորդվում է, որ հրթիռները թիրախների են դիպել 9 վայրերում, ինչի հետևանքով վիրավորվել է 15 մարդ, որոնց մեծ մասը, բժիշկների խոսքով, գտնվում է լավ վիճակում:
Հունիսի 13-ի առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը ավիահարվածներ է հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին, բնակելի շենքերին։ Հարվածների հետևանքով զոհվել են իրանցի բարձրաստիճան զինվորականներ, միջուկային ոլորտի գիտնականներ։