Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը Իսրայելին պատասխան հարվածների շարք են սկսել
1 րոպեի ընթերցում

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը հունիսի 13-ի երեկոյան պատասխան հարվածների շարք են սկսել Իսրայելի ուղղությամբ ՝ իրանական տարածքի ուղղությամբ Իսրայելի հարվածներից հետո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է IRNA-ն։
«Սկսել են հայտնվել պատկերներ և տեսանյութեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են իրանական հրթիռները, ենթադրաբար հիպերձայնային, պայթում թիրախներին հարվածելիս, իսկ մեծ հրե գնդերը լուսավորում են Թել Ավիվի և Երուսաղեմի գիշերային երկինքը»,- հայտնում է գործակալությունը։
Իրանի ավիահարվածներից քիչ առաջ Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին ազգին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել է, որ իսրայելական ռեժիմը անվնաս չի հեռանա Իրանին հարվածելուց հետո: «Անհրաժեշտ է կտրուկ քայլեր ձեռնարկել, և դրանք կձեռնարկվեն», - ասել է Իրանի առաջնորդը: «Մենք նրանց հանդեպ ներողամտություն չենք ցուցաբերի։ Կյանքը, անկասկած, մռայլ կլինի նրանց համար»:
Հունիսի 13-ի առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը ավիահարվածներ է հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին, բնակելի շենքերին։ Հարվածների հետևանքով զոհվել են իրանցի բարձրաստիճան զինվորականներ, միջուկային ոլորտի գիտնականներ։