Իրանի Թավրիզ քաղաքում իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է հինգի. Mehr

1 րոպեի ընթերցում

Իրանի հյուսիս-արևմտյան Թավրիզ քաղաքում զոհերի թիվը հասել է հինգի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Արևելյան Ադրբեջանի նահանգի վարչակազմի Ճգնաժամային իրավիճակների վարչությունը:

Ըստ վարչության տեղեկատվության՝ նաև վիրավորվել է 12 մարդ:

Ավելի վաղ Mehr գործակալությունը կադրեր էր տարածել Թավրիզի օդանավակայանում տեղի ունեցած պայթյունից։

Հունիսի 13-ի առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը ավիահարվածներ է հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին, բնակելի շենքերին։ Հարվածների հետևանքով զոհվել են իրանցի բարձրաստիճան զինվորականներ, միջուկային ոլորտի գիտնականներ։

Ավելի վաղ հաղորդվել էր խաղաղ բնակիչների թվում 95 վիրավորի մասին։ Զոհերի պաշտոնական թիվ առայժմ չի հաղորդվել։ Իրանն ի պատասխան իսրայելական հարվածների շուրջ հարյուր անօդաչու է արձակել Իսրայելի ուղղությամբ և հրաժարվել է մասնակցել ԱՄՆ-ի հետ հունիսի 15-ին պլանավորված միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին։ 

Հայերեն Русский

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս