Իրան

Իրանը հայտնել է Իսրայելի հարվածներից 95 մարդու վիրավորման մասին

1 րոպեի ընթերցում

Իրանը հայտնել է Իսրայելի հարվածներից 95 մարդու վիրավորման մասին

Իրանի 12 նահանգներում առնվազն 95 մարդ է վիրավորվել  Իսրայելի գիշերային հարվածների հետևանքով, մեկ փրկարար զոհվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ներկայացուցիչ Մոջթաբա Խալիդին:

«Երկրի 12 նահանգներում շարունակվում են փրկարարական գործողությունները: Միջադեպի ժամանակ 95 հայրենակիցներ վիրավորվել են և տեղափոխվել բժշկական կենտրոններ, իսկ 26-ին օգնություն է ցուցաբերվել պատահարի վայրում: Ցավոք, մեր փրկարարներից մեկը զոհվել է Արևելյան Ադրբեջանի նահանգում իրականացված գործողության ընթացքում: Արտակարգ ծառայությունների ևս մեկ  աշխատակից վիրավորվել է Քասր-ե Շիրինի շրջանում և այժմ բուժում է ստանում», - մեջբերում է նրա խոսքը Tasnim գործակալությունը:

Իսրայելական հարվածների հետևանքով զոհվել են նաև Իրանի բարձրաստիճան հրամանատարներ, միջուկային ոլորտի գիտնականներ։ Ըստ տարբեր հրապարակումների՝ կան նաև զոհեր խաղաղ բնակիչների շրջանում, որոնց հստակ թիվը չի նշվում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում