Իրանում ԶՈւ գլխավոր շտաբի և ԻՀՊԿ նոր ղեկավարներ են նշանակվել

2 րոպեի ընթերցում

Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին բանակի նախկին հրամանատար գեներալ-մայոր Աբդոլռահիմ Մուսավիին նշանակել է Իրանի զինված ուժերի շտաբի նոր պետ հունիսի 13-ի առավոտյան Իսրայելի ​կողմից իրականացված ավիահարվածի հետևանքով զոհված բանակի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաքերիի փոխարեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը։

Բացի այդ, Ալի Խամենեին բրիգադային գեներալ Մոհամմադ Պակպուրին, որն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի նախկին հրամանատարն էր, նշանակել է ԻՀՊԿ-ի նոր գերագույն հրամանատար՝ այդ պաշտոնը զբաղեցնող գեներալ-մայոր Հոսեյն Սալամիի փոխարեն, որը զոհվել է իսրայելական հարձակման ժամանակ։

Իրանի «Խաթամ ​​ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Ղոլամ Ալի Ռաշիդի զոհվելուց հետո Ալի Խամենեին բրիգադային գեներալ Ալի Շադմանիին շնորհել է գեներալ-մայորի կոչում և վերջինիս նշանակել «Խաթամ ​​ալ-Անբիա» կենտրոնական շտաբի նոր հրամանատար:

Ավելի վաղ Nournews գործակալությունը տեղեկացրել էր, թե Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին ԻՀՊԿ նոր հրամանատար է նշանակել գեներալ Ահմադ Վահիդիին՝ իսրայելական հարվածներից զոհված Հոսեյն Սալամիի փոխարեն, իսկ Հանրապետության զինված ուժերի Գլխավոր շտաբի ժամանակավոր ղեկավար է նշանակվել Հաբիբոլլահ Սայարին՝ Մոհամմադ Բաքերիի զոհվելուց հետո:

Հայերեն Русский

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս