Իրան

Իսրայելի ռազմաօդային ուժերը սկսել են խոցել Իրանի կողմից արձակված ԱԹՍ-ները. Jerusalem Post

1 րոպեի ընթերցում

Իսրայելի ռազմաօդային ուժերը սկսել են խոցել Իրանի կողմից արձակված ԱԹՍ-ները. Jerusalem Post

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն սկսել են մի գործողություն, որի նպատակն է Իրանի զինվորականների կողմից արձակված անօդաչուները խոցելը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Jerusalem Post-ը։

Ըստ հրապարակման՝ զինվորականները փորձում են անօդաչուները խոցել, նախքան դրանք կհասնեն Իսրայելի օդային տարածք:

Ակնկալվում է, որ ԱԹՍ-ներն Իսրայել կհասնեն առաջիկա մի քանի ժամվա ընթացքում։

Գիշերն Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի մայրաքաղաք Թեհրանին և նրա շրջակայքին, ինչպես նաև Իրանի այլ քաղաքներին։ Հարվածի թիրախ է դարձել նաև Նաթանզի միջուկային օբյեկետը, ինչպես նաև բնակելի շենքեր։ Զոհվել են իրանցի բարձրաստիճան զինվորականներ և միջուկային ոլորտի մասնագետներ։ Դրան ի պատասխան՝ Իրանի արտաքին գործերի նախարարությունն զգուշացրել է, որ Թեհրանն իրավունք ունի պատասխան միջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ և «առանց տատանվելու պաշտպան կկանգնի ազգին»: Դրանից հետո հայտնի է դարձել, որ իրանցի զինվորականները շուրջ հարյուր անօդաչու թռչող սարք են արձակել Իսրայելի ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում