Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարը հետագա հարձակումներով սպառնում են Իրանին

2 րոպեի ընթերցում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն տեսաուղերձում «շատ հաջող» է որակել Իրանի վրա իրականացված հարձակումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel պարբերականը։

«Մենք շատ հաջող մեկնարկային հարված իրականացրինք։ Եվ մենք ավելիին կհասնենք, - նշել է Նեթանյահուն։ - Մենք հարվածեցինք ավագ հրամանատարությանը, մենք հարվածեցինք միջուկային զենքի զարգացումն առաջ մղող ավագ գիտնականներին, մենք հարվածեցինք միջուկային կայանքներին», - ասել է նա։

«Մենք ձեռքբերումներ ենք գրանցում։ Բայց ես գիտեմ, և դուք գիտեք, որ հեշտ պատերազմներ չկան», - հավելել է նա։

Նեթանյահուի խոսքով՝ «իսրայելցիները, հնարավոր է, ստիպված լինեն շատ ավելի երկար ժամանակ անցկացնել ապաստարաններում, քան սովոր էին մինչ այժմ»։

Իրանի վրա հարձակումն ավարտելուց անմիջապես հետո հայտարարություն է տարածել նաև Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ Նա նշել է, որ բանակը «կշարունակի իր գործողությունները Իրանի միջուկային ծրագիրը խափանելու և Իսրայել Պետությանը սպառնացող վտանգները վերացնելու համար»։

«Իսրայելի ոչնչացման ծրագրի տարածմանը մասնակցած Իսլամական հեղափոխության պահապանների, իրանական բանակի և միջուկային ոլորտի գիտնականների ղեկավարությանը հասցված ճշգրիտ հարվածը հզոր և հստակ ուղերձ է առ այն, որ նրանք, ովքեր աշխատում են Իսրայելը ոչնչացնելու ուղղությամբ, կոչնչացվեն», - ասել է Կացը։

Գիշերն Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի մայրաքաղաք Թեհրանին և նրա շրջակայքին, ինչպես նաև Իրանի այլ քաղաքներին։ Հարվածի թիրախ է դարձել նաև Նաթանզի միջուկային օբյեկետը։ Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր «Վեր հառնող առյուծ» գործողության մեկնարկի մասին, որն ուղղված է Իրանի միջուկային ծրագրի դեմ։ Հարվածների թիրախում են հայտնվել նաև բնակելի շենքեր։ Զոհվել են իրանցի բարձրաստիճան զինվորականներ և միջուկային ոլորտի մասնագետներ։ Իրանը խոստացել է վճռորոշ պատասխան տալ իսրայելական հարվածներին։ 

Հայերեն Español Русский

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը