Իրան

Նաթանզում Իրանի միջուկային օբյեկտում ճառագայթման մակարդակը չի գերազանցվել. ԱԷՄԳ

2 րոպեի ընթերցում

Նաթանզում Իրանի միջուկային օբյեկտում ճառագայթման մակարդակը չի գերազանցվել. ԱԷՄԳ

Նաթանզի ուրանի հարստացման իրանական միջուկային օբյեկտում, որը գրոհի է ենթարկվել Իսրայելի կողմից, ճառագայթման մակարդակի բարձրացում չի դիտվում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տնօրեն Ռաֆայել Գրոսին ԱԷՄԳ տնօրենների խորհրդի նիստում։ Տեսանյութը տարածվել է X սոցիալական հարթակում։

Վկայակոչելով Իրանի համապատասխան իշխանություններին՝ Գրոսին նշել է նաև, որ Իրանի «Բուշեր» ատոմային էլեկտրակայանին հարվածներ չեն հասցվել։ Նա նաև հայտարարել է, որ Իրանի իշխանությունները ԱԷՄԳ-ին տեղեկացրել են, որ Սպահանի և Ֆորդոյի միջուկային օբյեկտները չեն վնասվել:

«Ես բազմիցս հայտարարել եմ, որ միջուկային օբյեկտները երբեք չպետք է հարձակման ենթարկվեն՝ անկախ համատեքստից և հանգամանքներից…. Ես բոլոր մասնակիցներին կոչ եմ անում առավելագույն զսպվածություն պահպանել՝ հետագա էսկալացումից խուսափելու համար», - ասել է Գրոսին։ 

Նա հավելել է, որ գործակալությունն Իրանի իշխանությունների հետ կապ է պահպանում ճառագայթման մակարդակի հարցով, ինչպես նաև կապ է պահպանում երկրում ԱԷՄԳ տեսուչների հետ։

ԱԷՄԳ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ «ուշադիր հետևում է Իրանում ստեղծված չափազանց տագնապալի իրադրությանը»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում