Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջել Իսրայելի հարվածներից հետո

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​​​ներկայացուցչությունը պահանջել է համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ՝ Իսրայելի գիշերային գրոհի պատճառսվ: Համապատասխան նամակը մշտական ​​​​ներկայացուցչության ղեկավար Ամիր Սայիդ Իրավանին ուղարկել է Անվտանգության խորհրդի նախագահին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը:

«Կատարելով անխոհեմ, անօրինական և կանխամտածված ագրեսիայի գործողություն՝ սիոնիստական ​​​վարչակարգը մի շարք համակարգված ռազմական հարձակումներ է իրականացրել Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտների և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա», - նշված է նամակում, որտեղ հաղորդվում է նիստի պահանջի մասին:

Գիշերն Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի մայրաքաղաք Թեհրանին և նրա շրջակայքին, ինչպես նաև Իրանի այլ քաղաքներին։ Հարվածի թիրախ է դարձել նաև Նաթանզի միջուկային օբյեկետը։ Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր «Վեր հառնող առյուծ» գործողության մեկնարկի մասին, որն ուղղված է Իրանի միջուկային ծրագրի դեմ։ Հարվածների թիրախում են հայտնվել նաև բնակելի շենքեր։ Զոհվել են իրանցի բարձրաստիճան զինվորականներ և միջուկային ոլորտի մասնագետներ։ Իրանը խոստացել է վճռորոշ պատասխան տալ իսրայելական հարվածներին։ 

Իրան

Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատասխանատու է իսրայելական հարվածների համար

Հայերեն Русский 中文

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս