Իրան

Իրանը և Իսրայելը փակել են իրենց օդային տարածքները

1 րոպեի ընթերցում

Իրանը և Իսրայելը փակել են իրենց օդային տարածքները

Իրանը փակել է իր օդային տարածքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Al Mayadeen հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրների: 

Իրանի օդային տարածքը փակ կմնա, մինչև հետագա ծանուցում կտրվի:

Օդային տարածքը փակելու մասին են հայտարարել նաև Իսրայելի իշխանությունները: Ինչպես տեղեկացրել է երկրի տրանսպորտի նախարարությունը, Իսրայել Պետության օդային տարածքը փակ կմնա թռիչքների և վայրէջքների համար, մինչև հետագա ծանուցում կտրվի: Փակման նպատակն է ուղևորների և ինքնաթիռների համար ռիսկի նվազեցումը, նշված է տրանսպորտի նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում