Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է 100-ից ավելի ԱԹՍ

1 րոպեի ընթերցում

Վերջին մի քանի ժամվա ընթացքում Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է ավելի քան 100 անօդաչու թռչող սարք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը` վկայակոչելով բրիգադային գեներալ Էֆի Դեֆրինին։

Նա նշել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը աշխատում է դրանք խոցելու ուղղությամբ։ 

Նշվում է, որ մի քանի ժամ կպահանջվի, մինչև Իրանից արձակված անօդաչու թռչող սարքերը հասնեն Իսրայել։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ավելի վաղ հայտարարել էր, որ թիրախավորվել են Նաթանզում գտնվող ուրանի հարստացման գլխավոր օբյեկտը և Իրանի բալիստիկ հրթիռների ծրագիրը, ինչպես նաև միջուկային ոլորտի առաջատար գիտնականները և պաշտոնյաները։ Նաթանզի միջուկային օբյեկտի վրա հարձակումը հաստատել է նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը։

Սպանվել են նաև իրանցի գիտնականներ և հրամանատարներ, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին։ 

Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին կոշտ պատասխան է խոստացել այս հարձակումներին։

Հայերեն English Français Русский

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Բուլղարական RSV 421 նավի վրա անցկացվել է «Թրակիա» ավտոմայրուղու վրա տեղի ունեցած վթարների զոհերի հիշատակի արարողություն. BTA

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում