Իրան

ԱԷՄԳ-ն հաստատել է Իսրայելի հարվածը Նաթանզի միջուկային օբյեկտին

1 րոպեի ընթերցում

ԱԷՄԳ-ն հաստատել է Իսրայելի հարվածը Նաթանզի միջուկային օբյեկտին

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հաստատել է, որ Իրանի դեմ Իսրայելի իրականացրած հարվածները խոցել են Նաթանզում գտնվող ուրանի հարստացման օբյեկտը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին համապատասխան հայտարարությունը տարածել է X սոցիալական հարթակում։

«ԱԷՄԳ-ն ուշադիր հետևում է Իրանում տիրող խորապես մտահոգիչ իրավիճակին։ Գործակալությունը կարող է հաստատել, որ Նաթանզի օբյեկտը թիրախների շարքում է։ Գործակալությունը կապի մեջ է Իրանի իշխանությունների հետ՝ ճառագայթման մակարդակի վերաբերյալ։ Մենք նաև կապի մեջ ենք երկրում գտնվող մեր տեսուչների հետ», - նշել է նա։

Իսրայելը վաղ առավոտյան հարվածներ է հասցրել Իրանին։ Մայրաքաղաք Թեհրանում պայթյուններ են լսվել։ Հարվածներ են հասցվել քաղաքի բնակելի շենքերին։ Պայթյուններ են լսվել նաև Իրանի հյուսիսային Սպանահի նահանգում։ Հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին, ինչպես նաև այլ հրամանատարներ և միջուկային ոլորտի գիտնականներ։ Իրանը խոստացել է կոշտ պատասխան տալ այս հարվածներին։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում