Հայաստանում ռուսական ռազմաբազան դուրս բերելու որևէ ազդակ Երևանից չենք ստացել. Զախարովա
1 րոպեի ընթերցում
Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին պաշտոնական Երևանի կողմից որևէ ազդակ չեն ստացել։
«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ անդրադառնալով թեմային՝ Զախարովան նշել է, որ նման հարց երկու երկրների պաշտոնական օրակարգում չկա։ «Երևանում հասկանում են, որ ռուսական ռազմական ներկայությունը կարևոր անվտանգային տարր է տարածաշրջանում՝ Հայաստանում և ողջ Հարավային Կովկասում։ Ռազմաբազայի տեղակայման գործառույթը սահմանված է համապատասխան երկկողմ փաստաթղթերով Հայաստանի և Ռուսաստանի միջև, և այդ հարցը երբևէ որևէ մեկի կողմից չի դրվել»,- ասել է Զախարովան և հիշեցրել, որ ընթացիկ տարվա մարտին նշվել է այդ համաձայնագրի 30-ամյակը։