Համընդհանուր հայտարարագիր լրացրած 27 հազար 365 քաղաքացի 2025 թվականին հետ է ստացել 2 միլիարդ դրամից ավելի սոցիալական կրեդիտ
1 րոպեի ընթերցում

Համընդհանուր հայտարարագիր լրացրած 27 հազար 365 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1696 քաղաքացի) հունվարի 1-ից մինչեւ օրս հետ է ստացել 2 միլիարդ 437 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +143 միլիոն դրամ):
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ մեկ մարդու կողմից հետ ստացած կրեդիտի միջին չափը 89 հազար դրամ է:
Կարդացեք հոդվածը` Русский