Իրան

Միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի և Իրանի համաձայնագիրը կօգնի Մերձավոր Արևելքի խաղաղությանը. Գրոսի

1 րոպեի ընթերցում

IAEA Director General Rafael Grossi holds a news conference on the opening day of a quarterly meeting of his agency's 35-nation Board of Governors in Vienna, Austria, November 16, 2022. REUTERS/Lisa Leutner
IAEA Director General Rafael Grossi holds a news conference on the opening day of a quarterly meeting of his agency's 35-nation Board of Governors in Vienna, Austria, November 16, 2022. REUTERS/Lisa Leutner

ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի կնքումն անմիջապես դրական ազդեցություն կունենա Մերձավոր Արևելքի տարածաշրջանում խաղաղության գործընթացի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս կարծիքն է հայտնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի առջև ելույթում, որի տեքստը տարածել է ԱԷՄԳ մամուլի ծառայությունը:

«Ես համոզված եմ, որ առաջ շարժվելու միակ ճանապարհը դիվանագիտական ​​լուծումն է՝ ամրապնդված ԱԷՄԳ-ի ստուգման մեխանիզմով: Ես կշարունակեմ աջակցել և կոչ անել ԱՄՆ-ին և Իրանին ջանք չխնայել, ցուցաբերել իմաստություն և քաղաքական քաջություն՝ գործը հաջող ավարտին հասցնելու համար: Միջուկային ծրագրի առումով Իրանում իրավիճակի կայունացումը կունենա անմիջական ազդեցություն և Մերձավոր Արևելքը մեկ մեծ քայլով կմոտեցնի խաղաղության և բարգավաճման», - ասել է Գրոսին:

Նա նաև Իրանին կոչ է արել լիարժեք և արդյունավետ կերպով համագործակցել գործակալության հետ և օգնել երաշխիքների հետ կապված խնդիրները լուծելու հարցում, այլապես ԱԷՄԳ-ն «չի կարողանա վստահեցնել, որ Իրանի միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ է»։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում