Մշակույթ

Դարոն Մալաքյանի Scars on Broadway-ը հրապարակել է «Killing Spree» երգի տեսահոլովակը

1 րոպեի ընթերցում

Դարոն Մալաքյանի Scars on Broadway-ը հրապարակել է «Killing Spree» երգի տեսահոլովակը

Աշխարհահռչակ System Of A Down ռոք խմբի անդամ Դարոն Մալաքյանի Scars on Broadway նախագիծը հրապարակել է նոր երգի տեսահոլովակ՝ «Killing Spree» անվանմամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է խմբի X-ի միկրոբոլոգում։

Այս ստեղծագործությունն առաջինն է սպասվող «Addicted to the Violence» ալբոմից, որը հասանելի կլինի 2025 թվականի հուլիսի 18-ից։

Տեսահոլովակի ռեժիսորական աշխատանքները կատարել են անձամբ Դարոն Մալաքյանը և Լորենզո Դիեգոն։ 

«Շատ ոգևորված ենք վերջապես ներկայացնելու մեր նոր սինգլն ու տեսահոլովակը՝ «Killing Spree»-ն։ Սա «Addicted to the Violence» ալբոմի առաջին երգն է։ Հուսով ենք՝ ձեզ դուր կգա»,- ասված է գրառման մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում