Մշակույթ

Մոսկվայում կկազմակերպվեն «Թումանյանական օրեր»

1 րոպեի ընթերցում

Մոսկվայում կկազմակերպվեն «Թումանյանական օրեր»

Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանի նախաձեռնությամբ և ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի աջակցությամբ հունիսի 8-9-ին Մոսկվայում կկազմակերպվեն «Թումանյանական օրեր»։ 

Ինչպես հայտնում է Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակիցը,  մշակութային ծրագրում նախատեսված են բանախոսություններ, ֆիլմի դիտումներ և մանկական ծրագրեր։ 

Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանի կողմից կներկայացվի «Ճամփորդ հոգի» ցուցադրությունը։ 

Միջոցառումը կմեկնարկի հունիսի 8-ին, ժամը 14:00-ին, ՀՀ դեսպանության Մշակութային կենտրոնում (ցանկացողները կարող են գրանցվել [email protected] էլեկտրոնային հասցեով)։ 

Հունիսի 9-ին ծրագիրը կշարունակվի «Լուսարձակ» կիրակնօրյա դպրոցում, որտեղ ժամը 16:00-ին նախատեսված է բանախոսություն, ֆիլմի դիտում, ինչպես նաև «Թումանյանը երեխաների համար» ծրագիրը (անիմացիաներ, մուլտֆիլմեր, խաղեր)։ 

«Թումանյանի օրերը Մոսկվայում» ծրագրի նպատակն է հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի մշակութային ժառանգության և հոգևոր արժեքների տարածումը ու ճանաչելիության բարձրացումը մոսկվայաբնակ հայության շրջանում։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում