Իրան

Պուտինը Թրամփին հայտնել է Իրանի հետ հարաբերությունների կարգավորմանը նպաստելու պատրաստակամության մասին. Պեսկով

1 րոպեի ընթերցում

Պուտինը Թրամփին հայտնել է Իրանի հետ հարաբերությունների կարգավորմանը նպաստելու պատրաստակամության մասին. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստակամություն է հայտնել օգնելու Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորմանը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ռուսաստանի ղեկավարի զրույցը:

Նրա խոսքով՝ Մոսկվան Թեհրանի հետ կառուցել է ազնիվ և գործընկերային հարաբերություններ, և Պուտինը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է օգտագործելու փոխգործակցության այդ մակարդակը՝ իրանական միջուկային հարցի կարգավորման բանակցային գործընթացում իր ավանդը ներդնելու համար:

Թրամփը հունիսի 4-ին Պուտինի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Ռուսաստանի օգնության անհրաժեշտության մասին իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի հարցում:

Մայիսի 23-ին Հռոմում կայացել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հինգերորդ փուլը՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ առկա տարաձայնությունների կարգավորման համար: Իրանի պատվիրակությունը գլխավորում էր արտգործնախարար Աբբաս Արաղչին, ամերիկյան պատվիրակությունը՝ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում