Գինեսի ռեկորդների գիրքը Լեդի Գագայի անվճար համերգը հաճախելիության առումով ճանաչել է ռեկորդային

2 րոպեի ընթերցում

Երգչուհի Լեդի Գագայի՝ մայիսին Ռիո դե Ժանեյրոյում կայացած համերգը հաճախելիությամբ ռեկորդային է դարձել կին երաժիշտների շրջանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է Գինեսի ռեկորդների գրքի կայքում:

«Լեդի Գագայի անվճար համերգին 2025 թ. մայիսի 3-ին Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյի Կոպակաբանա լողափում, ըստ գնահատականների, այցելել է 2,5 միլիոն երկրպագու (որոնց փաղաքշաբար անվանում են նրա «փոքրիկ հրեշներ»)՝ այն դարձնելով պատմության մեջ հաճախելիությամբ ամենամեծ մենահամերգը: Լեդի Գագայի՝ 13 տարվա ընթացքում առաջին ելույթը Բրազիլիայում գերազանցել է Մադոննայի կողմից այդ նույն վայրում 2024 թ. մայիսի 4-ին սահմանված ռեկորդը, երբ 1,6 միլիոն մարդ էր այցելել», - ասվում է հաղորդագրության մեջ:

Հաճախելիության ընդհանուր ռեկորդն արդեն ավելի քան 30 տարի պահպանում է բրիտանացի երաժիշտ Ռոդ Ստյուարտը. 1994 թվականին նույն վայրում նրա ամանորյա համերգին, ըստ գնահատականների, այցելել է առնվազն 3,5 միլիոն մարդ: Դրա հետ մեկտեղ հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիսատեսի թիվը հաշվելիս նկատի են ունեցել նաև քաղաքի բնակիչներին, որոնք եկել էին դիտելու միայն ամանորյա հրավառությունը: 

Լեդի Գագան (իսկական անունը՝ Ստեֆանի Ջոան Անջելինա Ջերմանոտա) համաշխարհային փոփ երաժշտության ամենահաջողակ ներկայացուցիչներից մեկն է: Նրա վեց ստուդիական ալբոմներն ամբողջ աշխարհում վաճառվել են շուրջ 170 միլիոն օրինակով:

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով