Քաղաքականություն

Ֆրանսիան կշարունակի աջակցել Հայաստանին Եվրամիության հետ հարաբերությունների սերտացման ուղղությամբ. Ժան-Նոել Բարո

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիան կշարունակի աջակցել Հայաստանին Եվրամիության հետ հարաբերությունների սերտացման ուղղությամբ. Ժան-Նոել Բարո

Ֆրանսիան կշարունակի գործել Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների սերտացման ուղղությամբ՝ լինի խաղաղության եվրոպական գործիքի տրամադրման, վիզաների ազատականացման, թե ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին աջակցելու շրջանակում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։ 

«Ֆրանսիան միշտ պատրաստ է աջակցել Հայաստանին՝ ապահովելով այնպիսի հարաբերություններ, որոնք գնալով կլինեն ավելի ու ավելի կառուցողական։ 

Ես նաև ողջունում եմ «Երևանյան երկխոսության» կազմակերպումը, որին ինքս մասնակցելու պատիվ ունեմ։ Դա նմանօրինակ երկրորդ համաժողովն է և արդեն դառնում է կարևորագույն հարթակ որոշում կայացնողների, հետազոտողների և այլոց համար»,- ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը։               

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում