Սպորտ

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդունել է Եվրոպական հեծանվային միության նախագահին և գլխավոր քարտուղարին

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդունել է Եվրոպական հեծանվային միության նախագահին և գլխավոր քարտուղարին

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպական հեծանվային միության նախագահ Էնրիկո Դելա Կասային և միության գլխավոր քարտուղար Ալասդեր Մակլենանին: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, ՀՀ հեծանվային մարզաձևի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանը և քարտուղար Վահագն Թուխարյանը: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, քննարկվել են Հայաստանում հեծանվային սպորտի զարգացման  ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու հետագա ծրագրերը: 

Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում այդ մարզաձևի զարգացմանն աջակցություն ցուցաբերելու համար և ներկայացրել այդ ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը: Մասնավորապես նշվել է, որ «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշարին ընդառաջ դպրոցներին տրամադրվել են  հեծանիվներ:  

Էնրիկո Դելա Կասան ևս մեկ անգամ հայտնել է Եվրոպական հեծանվային միության պատրատասկամությունը՝ աջակցություն ցուցաբերելու մեր երկրում հեծանվասպորտի զարգացմանն ու մասսայականացմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում