Քաղաքականություն

Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն Հայաստանի հետ սահմանի նկատմամբ. Իրանի պաշտպանության նախարար

1 րոպեի ընթերցում

Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն Հայաստանի հետ սահմանի նկատմամբ. Իրանի պաշտպանության նախարար

Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն հայտարարել է, որ տարածքային ամբողջականության և տարածաշրջանային սահմանների կայունության պահպանումը Իրանի քաղաքականության անփոփոխ սկզբունքներից մեկն է։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է IRNA-ն, Իրանի պաշտպանության նախարարն այս մասին ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ Երևանում կայացած հանդիպման ժամանակ։ 

Նա նաև նշել է, որ Իրանի և Հայաստանի միջև ընդհանուր սահմանը երկու ժողովուրդների միջև պատմական հաղորդակցման ուղի է, և Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն այդ սահմանի նկատմամբ։

Բրիգադի գեներալ Նասիրզադեն ընդգծել է երկու երկրների միջև հարաբերությունների ռազմավարական կարևորությունը և նշել, որ Հայաստանը հատուկ տեղ ունի Իրանի հարևանության քաղաքականության մեջ։

Նրա գնահատմամբ՝ Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները կառուցված են ամուր պատմական և մշակութային հիմքերի վրա, և Կովկասում երկարատև խաղաղությունը լայն հնարավորություններ կստեղծի տարածաշրջանային զարգացման համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում