ԿԳՄՍ նախարարության մասնագետները մշտադիտարկել են Սյունիքի մարզի հուշարձանները

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետներն ու «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային աշխատակիցները մշտադիտարկման նպատակով այցելել են Սյունիքի մարզի 18 հուշարձաններ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ տեղում քննարկվել են հուշարձանների ներկա վիճակը և պահպանությանը միտված հետագա քայլերը։ 

Մեղրի համայնքում մշտադիտարկվել են Մեղրիի բերդը, Սբ Հովհաննես, Մեծ թաղի Սբ Աստվածածին, Փոքր թաղի Սբ Սարգիս, Լիճք գյուղի Զվարավանք եկեղեցիները, Ագարակի քարավանատունը (խորհրդային տարիներին վերածված «Արաքս» ռեստորանի)։ Համայնքի ղեկավարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հուշարձանների պահպանությանը վերաբերող հարցերը. հետագա համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Կապան քաղաքի տարածքում մշտադիտարկվել են Կավարտի հունական եկեղեցին, Հալիձորի բերդը, Բաղաբերդ ամրոցը, Վահանավանք վանական համալիրը, Կապան-Գորիս ճանապարհին ընկած Բղենո Նորավանք եկեղեցին, Տաթևի վանական համալիրը, Հալիձորի դիտակետը։

Գորիսի տարածաշրջանում մշտադիտարկվել են Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, «Հին Կյորես» բնակատեղին, եկեղեցին և ամֆիթատրոնը, «Հին Խոտ» բնակատեղին, Վերիշեն գյուղի Սբ Հռիփսիմե եկեղեցին, Հարժիս գյուղի քարավանատունը։

ԿԳՄՍ նախարարության պատվերով մշակվում են Բաղաբերդի նորոգման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերը, իսկ առաջիկայում կհայտարարվի Հալիձորի բերդի նորոգման և Կավարտի հունական եկեղեցու վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի կազմման մրցույթը։ 

Հայերեն

Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները

Ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում 10 տարի անընդմեջ ծառայած անձանց պարտադիր զինծառայության պարտականությունը կարող է համարվել իրացված

Սեպտեմբերի 20-ի միջոցառումների անոնս

Հարավային Լիբանանում իսրայելական հրետակոծության հետևանքով երկու մարդ է վիրավորվել

Սեպտեմբերի 21-ին մի շարք պատմամշակութային վայրեր կաշխատեն մինչև ուշ երեկո

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնում քննարկվել են թվայնացման և արհեստական բանականության կիրառման հարցեր

Շենգավիթում 48-ամյա տղամարդու մեքենայից հայտնաբերվել են մեթամֆետամին և մարիխուանա

Մեծ քանակությամբ սնդիկ կրող գերմանական սուզանավը բնապահպանական խնդիր է դարձել Նորվեգիայի համար

Պակիստանում ոստիկանական համալիրի վրա հարձակումից հետո սպանվել է 8 զինյալ

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Շվեդիայի, Նիդեռլանդների և Բելգիայի դեսպանների հետ քննարկել են արտաքին մարտահրավերները