Մշակույթ

Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնն իրականացնում է «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը

2 րոպեի ընթերցում

Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնն իրականացնում է  «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնն իրականացնում է  «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ 2025 թվականին իրականացվելու է 42 հանդիպում  42 մշակութային գործիչների հետ, որոնց ընտրությունը կատարել է ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը: Հանդիպումներն անցկացվելու են մայրաքաղաքում և ՀՀ բոլոր մարզերում՝ ներգրավելով ավելի քան 3600 աշակերտի: 

Ծրագրի գարնանային շրջափուլը մեկնարկել է ապրիլի 22-ին Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում: Մեղրաձորի և հարևան համայնքների ավելի քան 100 աշակերտ հանդիպել է հեղինակ-կատարող, բանաստեղծ Էդուարդ Զորիկյանի հետ:

Կոտայքի, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի մարզերում իրականացվել է ևս 12 ինտերակտիվ հանդիպում, որոնց ընթացքում երեխաները հնարավորություն ունեն ստանալու տեսական գիտելիքներ, ինչպես նաև դիտելու տվյալ արվեստագետի ներկայացումը, համերգային կատարումը: 

Երեխաները մասնակցում են արվեստագետի կողմից տեղում անցկացվող վարպետության դասին, արվեստի նմուշների ցուցադրմանը, որը հետագայում կարող է օգնել  դպրոցականներին մասնագիտական կողմնորոշման հարցում: Հարցուպատասխանի ընթացքում արվեստագետները պատասխանում երեխաներին հետաքրքրող հարցերին` ամրապնդելով աշակերտների անմիջական շփումներն արվեստագետների հետ: 

Միջոցառումը համահունչ է ՀՀ կառավարության ծրագրի մշակութային կրթության ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղություններին և ընդգրկված է  2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում