Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության մասնագետները մշտադիրտարկում են իրականացրել Արագածոտնի և Արմավիրի մարզերի մի շարք հուշարձաններ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջոցներով վերականգնման աշխատանքներ են կատարվում Արագածոտնի մարզի «Ագարակ» պատմամշակութային արգելոցում, Փարպիի Ծիրանավոր, Բյուրականի Սբ Հովհաննես և Արմավիրի մարզի Թարգմանչաց եկեղեցիներում: Կատարվող աշխատանքների վերահսկողության նպատակով նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության մասնագետներն այցելել են  նշված տարածքներ։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, «Ագարակ» պատմամշակութային արգելոցում շարունակվում են վաղբրոնզեդարյան կացարանների ամրակայման և նորոգման աշխատանքները, սկսվել են նաև ծածկի կառուցման աշխատանքները։

Փարպիի Ծիրանավոր եկեղեցում մեկնարկում են տարածքի բարեկարգման աշխատանքները։ Արմավիրի մարզի Թարգմանչաց եկեղեցում շարունակվում են պատերի ներարկման և թմբուկի վերականգնման աշխատանքները։ Բյուրականի Սբ Հովհաննես եկեղեցու պարսպապատի նորոգման աշխատանքները նույնպես սկսվել են: Մասնագետները քննարկել են վթարային պատի վերականգնման համար անհրաժեշտ քարի ընտրության հարցը: 

Վերականգնող կապալառու կազմակերպությունների, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող մասնագետների հետ տեղում քննարկվել է աշխատանքի ընթացքը, ներկայացվել են մասնագիտական դիտողություններ։ 

Նշված աշխատանքները նախատեսվում են ավարտել 2025 թվականին։ 

Հայերեն

Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները

Ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում 10 տարի անընդմեջ ծառայած անձանց պարտադիր զինծառայության պարտականությունը կարող է համարվել իրացված

Սեպտեմբերի 20-ի միջոցառումների անոնս

Հարավային Լիբանանում իսրայելական հրետակոծության հետևանքով երկու մարդ է վիրավորվել

Սեպտեմբերի 21-ին մի շարք պատմամշակութային վայրեր կաշխատեն մինչև ուշ երեկո

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնում քննարկվել են թվայնացման և արհեստական բանականության կիրառման հարցեր

Շենգավիթում 48-ամյա տղամարդու մեքենայից հայտնաբերվել են մեթամֆետամին և մարիխուանա

Մեծ քանակությամբ սնդիկ կրող գերմանական սուզանավը բնապահպանական խնդիր է դարձել Նորվեգիայի համար

Պակիստանում ոստիկանական համալիրի վրա հարձակումից հետո սպանվել է 8 զինյալ

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Շվեդիայի, Նիդեռլանդների և Բելգիայի դեսպանների հետ քննարկել են արտաքին մարտահրավերները