Թուրքիա

Թուրքիան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների շարունակման ուղղությամբ. Էրդողան

2 րոպեի ընթերցում

Թուրքիան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների շարունակման ուղղությամբ. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների շարունակման և Մոսկվայի ու Կիևի միջև երկխոսության ուղիների պահպանման համար։

«Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի հայտարարությունը լրագրողների հետ զրույցում։

«Մենք բոլոր ջանքերը կգործադրենք կողմերի միջև բանակցությունները շարունակելու և նրանց միջև երկխոսության ուղիները բաց պահելու համար։ Մեր գլխավոր երազանքը խաղաղության բանակցությունների հստակ արդյունք ստանալն է»,-հայտարարել է Էրդողանը։

Էրդողանը նշել է, որ Անկարան պարզապես կոչ չի անում դադարեցնել հակամարտությունը, այլ միջնորդի դեր է խաղում և հող է նախապատրաստում բանակցային գործընթացի համար։ Նա նշեց հակամարտության դիվանագիտական ​​կարգավորման առաջնահերթությունը։

Թուրքիայի Ստամբուլում քաղաքում մայիսի 16-ին տեղի են ունեցել ռուս-ուկրաինական բանակցություններ, որոնց ներկա է եղել նաև թուրքական կողմը։ 

Շուրջ 2 ժամ տևած հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ Մոսկվան գոհ է բանակցությունների արդյունքից, որի համաձայն՝ պայմանավորվել են, որ յուրաքանչյուր կողմը մանրամասն կներկայացնի հրադադարի պայմանների իր տեսլականը, դրանից հետո բանակցությունները կշարունակվեն։ Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են մոտակա օրերին գերիների փոխանակում իրականացնել «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում