Պատահարներ

Առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել Երևանում ավտոբուսի վթարից տուժածների մասին

1 րոպեի ընթերցում

Առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել Երևանում ավտոբուսի վթարից տուժածների մասին

Երևանում մայիսի 16-ին 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վթարի հետևանքով նախնական տվյալներով տուժել է 8 քաղաքացի: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, 6 մեծահասակ տեղափոխվել է բժշկական կենտրոն, այժմ նրանք հետազոտությունների փուլում են: 

2 անչափահասից մեկը հոսպիտալացվել է, մյուսը թեթև վնասվածք է ստացել, տրամադրվել է առաջին բուժօգնություն:

Նախարարությունը տուժածների առողջական վիճակի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի:

ՀՀ ՆԳ նախարարությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Zhong Tong» մակնիշի ավտոբուսը Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարևանությամբ ապրիլի 16-ին ժամը 15։40-ի սահմաններում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բենզալցակայանի մոտ տեղադրված երկաթե էլեկտրասյանը, ապա՝ գովազդային վահանակին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում