Սևան համայնքում մայիսի 10-ից մեկնարկել են «ԵՄ Կայուն էներգիայի օրերին» նվիրված միջոցառումները

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում 2025 թվականի մայիսի 10-ից մեկնարկել են «ԵՄ Կայուն էներգիայի օրերը», որոնք անցկացվում  են «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» կարգախոսով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, արդեն ավանդական դարձած «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը», որին Սևան համայնքը միացել է 2020 թվականից, այս տարի անցկացվելու է հունիսի 10-12-ին:

«ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա» շրջանակներում մայիսի 14-ին Սևանի բազմագործառութային պետական քոլեջում  անցկացվել է ճանաչողական դաս՝ «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների նորոգում, մոնտաժում և շահագործում» թեմայով:

Սևանի բազմագործառութային պետական քոլեջի «Արևային վերականգնվող էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում, սպասարկում» բաժնի ուսանողներն իրենց ուժերով հավաքել են փոքր ֆոտովոլտային կայանը:

Մինչև հունիսի 12-ը Սևան համայնքում կանցկացվեն «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան» նվիրված բազմաթիվ միջոցառումներ:

Արդեն հայտարարվել է «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով նկարչական աշխատանքների, «5 քայլ դեպի էներգախնայողություն» և «Իմ կանաչ քաղաքը» խորագրերով կարճ տեսահոլովակների նկարահանման, «Կանաչ աշխարհ» խորագրով լուսանկարչական աշխատանքների մրցույթներ: «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» կարգախոսով կանցկացվեն «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան» նվիրված ցուցահանդեսներ, բաց դասեր ու միջոցառումներ:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան