Էրդողանն ասել է, որ ՆԱՏՕ-ն չպետք է լինի ռուս-ուկրաինական հակամարտության կողմ

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ բանակցությունների ժամանակ ասել է, որ Թուրքիան ակտիվացրել է ջանքերը՝ վերջ դնելու ռուս-ուկրաինական հակամարտությանը, սակայն նա պնդել է, որ հյուսիսատլանտյան դաշինքը չպետք է լինի հակամարտության կողմ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Թուրքիայի ղեկավարի աշխատակազմը։

Էրդողանը Ռյուտեին ընդունել է նախագահական համալիրում. Հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիայի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտության շուրջ իրավիճակի զարգացումը, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Հանդիպման ընթացքում Էրդողանն ասել է, որ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս ՆԱՏՕ-ին, և որպես դրա հաստատում՝ Անկարան կրկին կստանձնի Կոսովոյում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարությունը։

«Նախագահ Էրդողանն ասել է, որ Թուրքիան ակտիվացրել է իր ջանքերը՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը տևական և արդար խաղաղությամբ ավարտելու համար, որ Թուրքիան բանակցություններ է վարել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ ու վճռականորեն աջակցում է համապարփակ հրադադարի հաստատմանը։ Թուրքիան պահպանում է այն դիրքորոշումը, որ ՆԱՏՕ-ն չպետք է մաս կազմի այդ պատերազմին, և որ խաղաղության հնարավորությունը չպետք է բաց թողնվի», - ասված է Էրդողանի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։

 

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին