Թուրքիա

Թուրքիան հույս ունի, որ Ստամբուլում նախատեսված բանակցությունները կհաջողեն

2 րոպեի ընթերցում

Թուրքիան հույս ունի, որ Ստամբուլում նախատեսված բանակցությունները կհաջողեն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս ունի, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունները, որոնք նախատեսված է անցկացնել մայիսի 15-ին Ստամբուլում, հաջողություն կունենան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը։

Էրդողանը հիշեցրել է, որ մայիսի 11-ին իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ մանրամասն քննարկել է Ուկրաինայի հարցի կարգավորման հեռանկարները: Կառավարության նիստից հետո նա ընդգծել է, որ մայիսի 12-ին հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ:

«Մենք մանրամասն հեռախոսազրույց ունեցանք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նրա հետ քննարկեցինք բազմաթիվ կարևոր հարցեր, այդ թվում՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվող հակամարտության դադարեցման հարցը։ Մենք հենց նոր հեռախոսազրույց ունեցանք Զելենսկու հետ։ Անցյալ շաբաթ այս հարցը քննարկեցինք նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ խոսելով արյունահեղությունը դադարեցնելու համար ձեռնարկվող քայլերի մասին։ Աջակցում ենք Թրամփի՝ հակամարտությունները երկխոսության և դիվանագիտության միջոցով լուծելու ցանկությանը», - ասել է նա։

«Մենք ասացինք, որ ուրախ կլինենք հյուրընկալել բանակցություններն ու հույսը դնել դրանց հաջողության վրա», - շեշտել է Թուրքիայի առաջնորդը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում