Ուժեղ քամու հետևանքով Երևանի կենտրոնում արձանագրվել է փոշու կոնցենտրացիայի զգալի աճ

1 րոպեի ընթերցում

Երևանում մայիսի 11-ին դիտված ուժեղ քամին, որի առավելագույն արագությունը հասել է 20մ/վ, պայմանավորված է եղել ամպրոպային գործունեությամբ. այն առաջացել է ամպրոպային ամպում, այսինքն ձևավորվել է հենց Երևանի տարածքում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից, մանրամասնելով, որ նմանատիպ քամիները կոչվում են փոթորկանք և ձևավորվում եմ ամպրոպային ամպի առաջնային և թիկունքային մասում առաջացած օդի ջերմաստիճանի և մթնոլորտային ճնշման մեծ տարբերության հետևանքով։

Ուժեղ քամու հետևանքով մայիսի 11-ին Երևան քաղաքի կենտրոնում արձանագրվել է մթնոլորտային օդում բաղադրությամբ չտարբերակվող փոշու կոնցենտրացիայի զգալի աճ նախորդող օրերի համեմատությամբ՝ հասնելով 0.589 մգ/մ³-ի, ինչը 3.9 անգամ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: Նախորդ օրվա՝ մայիսի 10-ին դիտված ցուցանիշից այն բարձր է եղել 6 անգամ։

Մայրաքաղաքի մյուս դիտակայաններում փոշու կոնցենտրացիայի էական փոփոխություններ չեն արձանագրվել և գրանցված կոնցենտրացիաները գտնվել են սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի սահմաններում, ինչը ենթադրաբար պայմանավորված է ուժեղ քամուն անմիջապես հաջորդած մթնլորտային տեղումներով։

Հայերեն

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել