Հնդկաստանը հայտարարել է Պակիստանում ահաբեկիչների պատրաստման վայրերին հարվածներ հասցնելու մասին

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանի բանակը հայտնել է Պակիստանում ահաբեկիչների պատրաստման  վայրերին նոր հարվածներ հասցնելու մասին։

«Մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը Ջամմուի և Քաշմիրի, ինչպես նաև Փանջաբի մի քանի քաղաքներում անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնելու Պակիստանի անհաջող փորձերին ի պատասխան, Հնդկաստանի բանակը համակարգված կրակային հարված է հասցրել ահաբեկչական օբյեկտներին՝ ոչնչացնելով դրանք», - ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին X սոցիալական հարթակում հրապարակված հաղորդագրության մեջ նշել է Հնդկաստանի  բանակը։

Հնդկաստանի զինված ուժերը հայտարարել են, որ վերահսկողության գծի մոտ գտնվող ահաբեկչական վայրերն անցյալում եղել են երկրում քաղաքացիական անձանց և անվտանգության ուժերի դեմ հարձակումների պլանավորման և իրականացման կենտրոն։

«Հնդկաստանի բանակի արագ և վճռական գործողությունները զգալի հարված են հասցրել ահաբեկչական ենթակառուցվածքներին և կարողություններին», - հավելել է բանակը։

Երկու երկրների միջև լարվածությունը սրվել է ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգի Պահալգամ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո: Հարձակման հետևանքով զոհվել է 25 հնդիկ և մեկ նեպալցի: Նյու Դելին հայտարարել է, որ ունի ապացույցներ, որ Պակիստանի միջգերատեսչական հետախուզությունը ներգրավված է եղել հարձակման մեջ: 

Հայերեն

Գրոսին անընդունելի է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակումը, որի հետևանքով կա զոհ

Երևանի մի խումբ փրկարարներ արժանացել են պարգևների

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Վենսը վստահեցրել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտությունը հավերժ չի շարունակվելու

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է կենսաբազմազանության պահպանության և բնական ռեսուրսների կայուն կառավարման կարևորությունը խաղաղության ամրապնդման գործում

Դավիթ Թադևոսյանն ու Խալիլ Շիրղոլամին քննարկել են Հայաստանի և Իրանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին

Այստեղ մի քիչ տարբեր եմ, ենգիբարյանական եմ. Վարդան Պետրոսյանն իր կյանքի էջերն ընթերցողին է ներկայացնում «Նամակներ Փարիզից» գրքով

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետ

Իսրայելի ընդդիմությունը Նեթանյահուին մեղադրում է ընտրությունները «ոչ լեգիտիմ» ներկայացնելու փորձի համար