Ով կոռուպցիայով է զբաղվում, իմ անձնական թշնամին է. Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Կոռուպցիոն սխեմայի մեջ ներգրավված որևէ անձ չի կարող լինել իշխող քաղաքական ուժի թիմից: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վստահեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին: 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հարցրեց Նորք Նորքի թաղապետի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:

Անդրադառնալով պատգամավորի կողմից բարձրաձայնված՝ հնարավոր կոռուպցիոն սխեմայի վերաբերյալ դիտարկմանը՝ վարչապետը շեշտեց. «Կոռուպցիոն սխեմայի մեջ ներգրավված որևէ մարդ չի կարող լինել մեր թիմից: Եթե այսօր մեր թիմից է և պարզվի, որ կոռուպցիոն սխեմաների մեջ ներգրավված չէ, ինչպես եղել է, այնպես էլ կշարունակի մնալ մեր թիմից: Իսկ, եթե պարզվի, որ կոռուպցիոն սխեմայի մեջ ներգրավված է, ինքը չի կարող լինել մեր թիմից»:

Նա շեշտեց՝ որևէ մեկը, որ կարող է յուրացնել պետական բյուջեի գումար, չի կարող լինել իրենց քաղաքական թիմից: «Բացառվում է, որ այդպիսի մարդը լինի մեր քաղաքական թիմից»,–ասաց վարչապետը:

Փաշինյանը հավելեց, որ սա չի ասում՝ որևէ կոնկրետ անձի մասին: Սա սկզբունք է բոլոր դեպքերի համար: 

«Ցանկացած մեկը, որը պետական բյուջեից կոռուպցիոն սխեմա է ձեռնարկում ու փող է տանում, իմ անձնական թշնամին է»,–շեշտեց վարչապետը: 

Փաշինյանը հիշեցրեց, որ օրենսդրական փոփոխություններ են կատարել, որի արդյունքում այդ թվում Քննչական կոմիտեի ու Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահներն ԱԺ–ում հաշվետվություն են տալիս: Նա կրկնեց՝ ով կոռուպցիայով է զբաղվում, իր անձնական թշնամին է: 

Հայերեն English Español فارسی Русский

Ռուսական հարվածներից Կիևում կան զոհեր և վիրավորներ. թիրախավորվել է էներգետիկ ենթակառուցվածքը

Գազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել

ԱԺ պատգամավորները հանդիպել են անհայտ կորած անձանց հարազատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը

Աթենքի Օմոնիայի հրապարակի շատրվանները, Կոմոտինիի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

Երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման վերաբերյալ կարգավորումները կփոխվեն

Թուրքիայից C-400 համակարգերի տեղափոխման հարցն օրակարգում է. Պեսկով

Ամռանը Եվրամիությունում ավիաչվերթերի թվաքանակը գերազանցել է 2 միլիոնը

Բացահայտելու մայրաքաղաքի պատմական շերտերը. կանցկացվի «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովը

Աննա Վարդապետյանն ԱՊՀ գլխավոր դատախազների նիստում ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումները