Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Շառլ Ազնավուրին է հանձնել Հայրենիքի շքանշանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է մեծանուն երգիչ Շառլ Ազնավուրին: Ինչպես տեղեկացանք նախագահի մամլո գրասենյակից, նախագահը Շառլ Ազնավուրին է հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգեւը` Հայրենիքի շքանշանը, ասելով, որ այն եւս մեկ հավաստիք է հայ ժողովրդի` իր մեծ հայրենակցի հանդեպ ունեցած սիրո ու երախտիքի: Աշխարհահռչակ երգիչը նախագահին է հանձնել հայերեն հնագույն ձեռագիր մի մատյան, որը նա գնել է աճուրդում: Ռոբերտ Քոչարյանն ու Շառլ Ազնավուրը զրուցել են Հայաստանի առաջընթացի, սփյուռքի հետ կապերի եւ մշակույթի մասին: Ազնավուրն իր տպավորություններն է հայտնել Երեւանից, ասելով, թե հաճելիորեն զարմացած է կատարված փոփոխություններից ու տիրող աշխուժությունից: Նախագահը հույս է հայտնել, որ մայիսյան տոնակատարություններին մասնակցությունն ու այցելությունները տեսարժան վայրեր բազում հաճելի պահեր կպարգեւեն մեր մեծ հայրենակցին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում