Ռազմական

Մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողի ամսական աշխատավարձը առնվազն 220 հազար դրամ է. փոխնախարար

1 րոպեի ընթերցում

Մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողի ամսական աշխատավարձը առնվազն 220 հազար դրամ է. փոխնախարար

Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը Ազգային ժողովի նիստում արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հայտարարությանը, որով վերջինս քննադատել էր զինծառայողներին վճարվող ցածր աշխատավարձերը՝ նշելով օրական 1700 դրամի չափը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արման Սարգսյանը հերքեց այս տվյալը։

«Օրական 1700 դրամ աշխատավարձ առհասարակ չունենք։Մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողները ստանում են օրական առնվազն 4 հազար դրամ, իսկ դա կարող է ավելանալ՝ կախված դիրքի կահավորվածության աստիճանից։ Դա մինիմալն եմ ասում»,– նշեց փոխնախարարը։

Ըստ նրա՝ այդ գումարին ավելանում են նաև լրացուցիչ հավելումներ՝ համաձայն կառավարության 712 որոշմամբ սահմանված կարգի։ «Առնվազն 4 հազար դրամ է հիմնական գումարը, այդ գումարին ավելանում է հավելում՝ առնվազն ևս 4 հազար, և որոշակի գումար էլ՝ ելնելով դիրքերի վիճակից։ Աշխատավարձը առնվազն ամսական 220 հազար դրամ է»,– ընդգծեց Սարգսյանը։ 

Կարդացեք հոդվածը` Españolفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում