Քաղաքականություն

Իսրայելի վարչապետը հետաձգել է նախատեսված այցն Ադրբեջան

1 րոպեի ընթերցում

Իսրայելի վարչապետը հետաձգել է նախատեսված այցն Ադրբեջան

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան նախատեսված այցը՝ Գազայի հատվածում և Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների և անվտանգության ոլորտում լարված քաղաքական օրակարգի պատճառով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է Ynet պորտալը, այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը: 

Ըստ աղբյուրի՝ նախատեսվում էր, որ գալիք չորեքշաբթի Նեթանյահուն հնգօրյա պաշտոնական այցով կմեկնի Բաքու և կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: 

Այս այցը պետք է տեղի ունենար մոտ 10 օր անց այն բանից հետո, երբ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն այցելեց Ադրբեջան՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև շարունակվող միջուկային բանակցությունների ֆոնին:

Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ ասվում է, որ այցը հետաձգվելու է, և նա շնորհակալություն է հայտնել Ալիևին հրավերի համար: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում