Մարզեր

Շիրակի մարզը միացել է համապետական շաբաթօրյակին

1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզը միացել է համապետական շաբաթօրյակին

Շիրակի մարզի բոլոր համայնքներն  ու բնակավայրերը, պետական ու մասնավոր ընկերությունները, հասարակական կազմակերպությունները, քաղաքացիները մայիսի 3-ին միացել են համապետական շաբաթօրյակին: 

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Շիրակի մարզպետի աշխատակազմից հայտնեցին, որ  ընդհանուր 360-ից ավելի մաքրվող տեղամաս կա, 23 հազարից ավելի մասնակից, 150 միավոր տեխնիկա:

«Ամբողջ մարզը միացել է համապետական շաբաթօրյակին, ինչը կարևոր է, քանի որ մեր մարզն ու մեր համայնքները մաքուր պահելը բոլորիս անելիքն է։ Անչափ կարևոր է, որ շաբաթօրյակ ասվածը մեկ օրով չսահմանափակվի, այլ տարվա 365 օրն էլ մաքուր պահենք մեր քաղաքը, մեր բնակավայրը։ Մեկ սահմանված օրը գալ ու աղբ հավաքելը չէ կարևորը, այլև ամեն օր մեր շրջակայքն ու քաղաքը չաղտոտելը. որովհետև մենք մեր տանը ծխախոտ ու արևածաղիկ չենք նետում հատակին, նույնն էլ մեր բնակավայրն է, այն ևս պետք է մաքուր պահենք ամեն օր։ Վերջին տարիներին, իհարկե դրական տեղաշարժ կա այս առումով, սակայն անելիքներ դեռ ունենք և ամենօրյա աշխատանքով ու վերաբերմունքով պետք է հասնենք ցանկալի արդյունքների»,- լրագրողների հետ զրույցում նշեց  Շիրակի մարզպետը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում